Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը

Գրանցվել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը
Ռուսաստանը գրանցել է հակակորոնավիրուսային երրորդ՝ «Կովիվակ» պատվաստանյութը, որը մշակել է Չումակովի կենտրոնը։ Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Մոտ ապագայում կգործարկվի արտադրական գիծ։ «Արդեն մարտի կեսերին առաջին 127.000 դեղաչափը կդրվի քաղաքացիական շրջանառության մեջ», – ասել է Միշուստինը: Ռուսաստանում կիրառվում է 2 պատվաստանյութ: Sputnik V-ն, որն առաջինն է գրանցվել, և EpiVacCorona-ն: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 5-ին՝ բժիշկներից և ուսուցիչներից:
Հետևեք մեզ նաև Տելեգրամում