104 տարեկանում կյանքից հեռացել է «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմի աստղը
Փարիզում մահացել է բրիտանա-ամերիկյան դերասանուհի Օլիվիա դե Հևիլլենդը, որը 1939-ին նկարահանված, հայտնի «Քամուց քշվածները» ֆիլմի վերջին ողջ մնացած աստղն էր: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Դերասանուհին կյանքից հեռացել է 104 տարեկան հասակում: Նա երկու անգամ ստացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակներ։
Նա խաղացել է մոտ 59 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում՝ «Ամառային գիշերվա երազ», 935 «Կապիտան Բլեյդի ոդիսական», «Ռոբին Հուդի արկածները», «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» և այլն:
Կարծիքներ