Գվարդիոլա. «Լիվերպուլի» հետ խաղում ոչ ոքին արդարացի արդյունք էր
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման ոչ ոքի արդյունքը:
««Լիվերպուլը» լավ սկսեց հանդիպումը, առաջին խաղակեսում նրանք գերազանցում էին մեզ, սակայն մենք կարողացանք շտկել իրավիճակն ու որոշ չափով վերահսկել խաղը:
Ոչ ոքի արդյունքն արդարացի էր: Ես հպարտ եմ իմ գլխավորած թիմի ֆուտբոլիստների ցուցադրած խաղով»,- կատալոնացի մասնագետի խոսքը փոխանցում է BBC-ն:
Կարծիքներ