Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի

ոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 20-ին, ժամը 12։57-ին ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում՝ գետի մեջ, դի է նկատվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի, մոտ 30 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում