Լինելու եմ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա. Խորեն Գրիգորյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետ Խորեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար և լինելու եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա:
Իհարկե կգա մի պահ, որ աշխատանքից դուրս կգամ , կամ այլ աշխատանքի կանցնեմ: Բայց այսօր այդ պահը չի։ Տեղեկացնեմ նաև, որ այսուհետ որակի տեխհսկողության պայմանագրերի կառավարումը ևս փոխանցվում է Շինարարության և բարեկարգման վարչությանը»:
Կարծիքներ