«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Նշվում է, որ դեպի Գառնու տաճար տանող ճեմուղու երկու կողմերում տեղադրվելու է բազալտապատ 24 պատվանդան, որոնց վրա կդրվեն հնագիտական նշանակություն ունեցող քարեր և բեկորներ։
Բեկորները բերված են արգելոց-թանգարանի տարածքից։ Նրանց պատվանդանների վրա տեղադրելու նպատակը նախ այցելուների համար ցուցադրությունն է, երկրորդ՝ քարերը քայքայվելուց պահպանելը։
Նման պատվանդաններ արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվել են 2018-ից, սակայն այժմ նրանց քանակն ավելացնելու կարիք է ստեղծվել։
Կարծիքներ