Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են. Նարեկ Մկրտչյան

Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են. Նարեկ Մկրտչյան

Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը: 

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Հանձնառել եմ միանալ նախարարության աշխատանքներին՝ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տանելու պատրաստակամությամբ։

 

Հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ է սահմանել նաև նախարարության համար․ սոցիալական պաշտպանության ոլորտն ունի բոլորիս հոգածության և նվիրական աշխատանքի կարիքը, ուստի անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերի ներդնումը՝ Հայաստանում և Արցախում սոցիալապես կայուն միջավայրի պահպանման ուղղությամբ։

 

Քաղաքացիների զբաղվածության ապահովումը, նրանց իրավունքների լիարժեք իրացումն առավել քան կարևոր են։ Պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ նախարարության ընթացիկ և նոր իրագործվող աշխատանքներում՝ գործունեությունս ծառայեցնելով ի նպաստ քաղաքացիների բարեկեցության»,- գրել է Մկրտչյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում