Գեղարքունիքի Չկալովկա գյուղի «Ֆլեշ» բենզալցակայանում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բենզալցակայան է այրվում:
Այս մասին տեղեկացնում է Shamshayn.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն`կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն:
Կարծիքներ