Թուրքիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չորեքշաբթի օրը Թուրքիայի Միջերկրական ծովի ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։
Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ