Նատալիա Օրեյրոն առաջիկայում ՌԴ քաղաքացու երդում կտա

Նատալիա Օրեյրոն առաջիկայում ՌԴ քաղաքացու երդում կտա

Արգենտինական «Վայրի հրեշտակ» սերիալի աստղ Նատալիա Օրեյրոն շուտով Ռուսաստանի քաղաքացու երդում կտա և անձնագիր կստանա։ Ընթացակարգը տեղի կունենա Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը։

«Առաջիկայում նախատեսվում է Նատալյա Օրեյրոյին ռուսական անձնագրի հանձնման արարողություն»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը։

Ինչպես գրում է vesti.ru-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Արգենտինայում ՌԴ դեսպանատնից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել է հրամանագիր՝ Նատալիա Օրեյրոյին և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Դերասանուհին դա մեծ պատիվ է համարել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում