ՌԴ խաղաղապահները ԼՂ Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանում ևս 3 դիտակետ են փակել
Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում դիտակետերը կողմերի շփման գծից հետ քաշելու և զինաթափելու հետևանքով փակվել է երկու դիտակետ Շուշիի և Ասկերանի շրջաններում և ևս մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում»,- ասված է ամփոփագրում։
Կարծիքներ