Ժոզեպ Բորելը հութիներին զսպվածության կոչ է արել

Ժոզեպ Բորելը հութիներին զսպվածության կոչ է արել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից հութիներին զսպվածության կոչ է արել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի կայքէջում։

«ԵՄ-ն հուսիներին զսպվածության կոչ է անում Կարմիր ծովում և ամբողջ տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու համար»,-նշված է Բորելի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կարմիր ծովում հարձակումները դատապարտող 2722 բանաձևի ընդունումը:

Միևնույն ժամանակ Բորելն ընդգծել է պետության իրավունքը՝ պաշտպանելու իր նավերը հուսիների հարձակումներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում