Արմեն Սարգսյանը պարգեւատրել է բժիշկ Հագոպ Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով

 Արմեն Սարգսյանը պարգեւատրել է բժիշկ Հագոպ  Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով

ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսյանը պարգեւատրել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով ։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Սահակի ՀՈՎԱԳՈՒԻՄԻԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում