Երևանում և մարզերում գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում գազամատակարարման պլանային անջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին Երևանում և մարզերում գազամատակարարման անջատումներ կլինեն.

10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու Հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արարատ» ՍՊԸ թռչնաբուծական ֆաբրիկայի գազամատակարարումը:

09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

09:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մանուշյան, Ձերժինսկու, Աղայան, Կուրղինյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում