Կիսիդան և Փելոսին հաստատում են Թայվանի նեղուցում խաղաղության կարևորությունը

Կիսիդան և Փելոսին հաստատում են Թայվանի նեղուցում խաղաղության կարևորությունը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել են խաղաղության և կայունության կարևորությունը Թայվանի նեղուցում, ինչպես նաև քննարկել են ԿԺԴՀ-ն և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը։

«Մենք մտքերի փոխանակում ենք ունեցել մի շարք միջազգային թեմաների շուրջ, այդ թվում՝ Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ»,- ասել է նա։ «Բացի այդ, մենք հաստատեցինք, որ Ճապոնիան և Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցելու են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման համար»,- հավելել է Կիսիդան։ Կիսիդայի և Փելոսիի հանդիպումը կայացել է աշխատանքային նախաճաշի ձևաչափով։

Փելոսիի այցը Թայվան սուր քննադատության է արժանացել Չինաստանի կողմից, որը բազմիցս զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե այցն ավարտվի, այն անհետևանք չի անցնի և կոշտ միջոցներ կձեռնարկվեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում