Եվրո-2024-ի ընտրական փուլ. Ղազախստանը կամային հաղթանակի հասավ Դանիայի նկատմամբ

Եվրո-2024-ի ընտրական փուլ. Ղազախստանը կամային հաղթանակի հասավ Դանիայի նկատմամբ

Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Ղազախստանի հավաքականը կամային հաղթանակի հասավ Դանիայի թիմի նկատմամբ:

Ինչպես փոխանցում է armsport.am-ը՝ դանիացներն առաջին խաղակեսից հետո հաղթում էին 2:0 հաշվով Ռասմուս Հայլանդի խփած գոլերի շնորհիվ:

73-րդ րոպեին Զայնուտդինովը կրճատեց հաշվի տարբերությունը: 86-րդ րոպեին Տայբերգան հավասարեցրեց հաշիվը, իսկ երեք րոպե անց Այմբետովը հաշիվը դարձրեց 3:2:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում