ԱՀԿ-ն հայտնել է համավարակի ընթացքի վրա Oմիկրոնի ազդեցության մասին
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակման դեպքեր են արձանագրվել աշխարհի 57 երկրում, և դրանց թիվը շարունակելու է աճել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտնել է, որ Oմիկրոն շտամը կարող է լրջորեն ազդել համավարակի ընթացքի վրա։
Ըստ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի՝ մասնագետներն առայժմ սահմանափակ տվյալներ ունեն Օմիկրոնի վերաբերյալ, այդ պատճառով դեռ վաղ է ասել, թե ինչ ազդեցություն այն կունենա։ Այդուհանդերձ, նա նշել է, որ առկա տվյալները վկայում են այն մասին, որ Օմիկրոնը հիվանդության ավելի թեթև ընթացք է առաջացնում, քան Դելտան, սակայն եզրահանգումներ անելու համար այս տեղեկությունը բավական չէ։
Աշխարհում մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել գրեթե 270 միլիոն մարդու մոտ։ Վիրուսը շուրջ 5 միլիոն 295 հազար մարդու կյանք է խլել։
Կարծիքներ