Ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը. Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում մի կողմից անորոշ վիճակ է՝ չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին, մյուս կողմից՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսել․ ակտիվացնում են տարածքային կառույցները, ՀՀԿ ցուցակներն են թարմացնում։
Մեզ ասացին, որ կուսակցությունը ճնշում է գործադրել ՀՀԿ նախագահի վրա, որ չմասնակցելու դեպքում իրենք լրիվ դուրս կմնան պրոցեսներից։ Եվ հիմնական հարցն այն է, թե ինչ ֆորմատով մասնակցեն պայքարին, հատկապես եթե Ռ․ Քոչարյանն էլ է մտնում խաղի մեջ։
Քոչարյանի հետ դաշինքը գրեթե բացառում են՝ կգնան միայնակ, բայց ՀՀԿ-ում շատերը չեն թաքցնում իրենց համակրանքը Քոչարյանի հանդեպ ու պատրաստ են աշխատել նրա օգտին, հատկապես նրանք, որոնք վերջին ընտրություններից հետո դժգոհ են մնացել Սերժ Սարգսյանից։
Անորոշ է նաեւ այն հարցը, թե ով է գլխավորելու ՀՀԿ ցուցակը, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե խրամատը չի լքում, բայց չի էլ հավակնում ակտիվ դերակատարման, ասենք՝ ցուցակի առաջին համարը լինելուն, եթե, իհարկե, վերջին պահին մտքափոխ չլինի։ Այս առումով ՀՀԿ-ն բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ ում գրեն ցուցակի սկզբում, ով է վարչապետի իրենց թեկնածուն։
ԱՄՆ-ում ուսման մեկնած Վիգեն Սարգսյանը բացակայել է երկրից եւ չի կարող մասնակցել այս ընտրություններին, Արփինե Հովհաննիսյանը սառեցրել է անդամությունը, եւ, ասում են, չի բացառվում՝ Քոչարյանի ցուցակով գնա, Արմեն Աշոտյանի հանդեպ նեգատիվը շատ է։ Մի խոսքով՝ քննարկում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Подробнее: https://shabat.am/am/article/251109/VOv-e-glkhavorelu-HHK-cucaky.
Կարծիքներ