Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը

Azerbaijan Airlines-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու տարբեր վարկածներ են շրջանառվում. եղանակային վատ պայմաններ, թռչունների հետ բախում և, վերջապես, հակաօդային պաշտպանության հրթիռի հարված:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ունի տվյալներ, որ Բաքու-Գրոզնի օդանավը եղանակային վատ պայմանների պատճառով փոխել է ուղղությունը և ուղևորվել դեպի ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայան, մինչդեռ ավիավթարից փրկված ուղևորները փաստել են՝ նախքան օդանավի շարքից դուրս գալը հզոր հարված, պայթյուն են լսել, ապա համատարած խուճապ է տարածվել ամբողջ օդանավով մեկ:

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է՝ կատարվածում ինչ-որ մութ կետեր կան:

Բլեյանը նշել է՝ սխալ կամ վատ կոմունիկացիայի հետևանքով օդանավը հայտնվել է այնպիսի օդային տարածքում, որտեղ ռուսական ՀՕՊ-ն է աշխատել, ինչի մասին նախապես գոնե պետք է զգուշացված լիներ օդանավի անձնակազմը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում