Թուրքիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ազգային արժույթի անկումից հետո
Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է Halk TV-ն :
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ պահանջելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականը, նրանցից ոմանք նաև կոչ են արել իշխանությունից հեռացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցների թվում տեղացի ուսանողներ են եղել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հասարակական կարգը պահպանելու նպատակով ցույցի վայրեր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Հաղորդվում է մի շարք ցուցարարների ձերբակալությունների մասին։
Թուրքական լիրան երեքշաբթի օրը հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը ՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով՝ հասնելով ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց 13,5 լիրաի։ Այս մասին են վկայում բորսայական առուվաճառքի առցանց տվյալները։ Միաժամանակ, տարեսկզբից թուրքական արժույթը արժեզրկվել է 70%-ով, ինչը դարձել է ազգային արժույթի արժեքի ամենամեծ անկումներից մեկը վերջին տարիներին։ Հունվարին դոլարին տվել են մոտ 7,3 լիրա։
Կարծիքներ