Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է
Գյումրու չոր նավահանգստի նախագիծը տեխնիկատնտեսական հետազոտության վերլուծության վերջին փուլում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծը կազմելու համար հրավիրված հոլանդական ընկերությունն արդեն ավարտում է աշխատանքը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագիծը կարող է ներդրողների մոտ էական հետաքրքրություն առաջացնել, հատկապես, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հենց այդ խաչմերուկում` հարավից հյուսիս երթուղու վրա է գտնվում Գյումրին և չոր նավահանգստի հատվածը:
«Այստեղ ոչ միայն լոգիստիկ հանգույց է լինելու օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհներով, այլև ինդուստրիալ պարկ է, որտեղ գտնվելու են առաջնակարգ գործարաններ»,-հավելեց Վահան Քերոբյանը։
Կարծիքներ