Այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա. Նիկոլ Փաշինյան
Այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը գնահատում է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Երբ որ լինի նման անհրաժեշտությունը, կառավարությունը կգնա նման քայլի։ Բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի լինի: Այո՛, մենք շատ սուր քննադատում ենք այս իրավիճակում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էսկալացիա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու հնարավորությունները Հայաստանը բաց չի թողնելու:
Կարծիքներ