Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 4 կազմակերպություն.
«Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
«Ուսուցման ազգային հիմնադրամ»,
«Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն,
«Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
Կարծիքներ