ՀԱՊԿ-ի ղեկավարը պատմել է, թե ինչ են անելու խաղաղապահները Ղազախստանում
Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը կպահպանեն պետական ռազմավարական օբյեկտները, կօգնեն պահպանել կարգուկանոնը, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական խնդիրների։ Առաջինը պետական, ռազմավարական կարևորագույն օբյեկտների պահպանությունն է։ Եվ երկրորդ խնդիրը իրավակարգի պահպանմանն օգնելն է, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան»,- հայտարարել է Զասը։
Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։
Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:
Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար:
Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին։
Որոշում է կայացվել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:
Կառավարությունը թույլատրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
Կարծիքներ