Հայաստանում գործազրկության մակարդակի նվազում կա. նախարար
Հայաստանում գործազրկության մակարդակը հունվար-օգոստոսի հրապարակված տվյալների համաձայն նվազել է 14 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Գործազրկության տոկոսի նվազում ունենք: Հունվար-օգոստոս ամիսների տվյալներով գործազրկության 14 տոկոսի նվազում ունենք»,-ասաց Մկրտչյանը:
Նախարարը հիշեցրեց՝ արդեն իսկ հայտարարվել է աշխատատեղերի ավելացման մասին: Հայտարարվածների մեջ կան աշխատատեղեր, որոնք դուրս են եկել ստվերից, կան աշխատատեղեր, որոնք նոր են ստեղծվել:
Իսկ ինչ վերաբերում է աղքատության մակարդակին, ապա 2021-ի ցուցանիշը կհրապարակվի 2022-ի վերջին: Մկրտչյանն այս համատեքստում ընդգծեց, որ երկիրը գտնվում է հետպատերազմյան ժամանակահատվածում, և դեռ այդ ազդեցությունը շարունակում է գործել:
Նախարարի խոսքով՝ 2020-ի աղքատության մակարդակը եղել է 27 տոկոսի շրջանակներում՝ ընդգծելով, որ 2019-ի համեմատ, սակայն, մեթոդաբանություն է փոխվել:
Կարծիքներ