Մեկնարկել է «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը. կներկայացվեն մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները
Կապանում այսօր մեկնարկել է «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը, որն առաջին անգամ նախաձեռնել ու կազմակերպել է Սյունիքի մարզպետարանը։
Միջոցառմանը մասնակցում են Սյունիքի մարզում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ ու ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները։
Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող աշխատաժողովի նպատակն է բարձրացնել փոխադարձ համագործակցության արդյունավետությունը տարածքային կառավարման մարմնի ու միջազգային դոնոր կազմակերպությունների միջև, հիմնել մի հարթակ, որը կունենա պարբերական բնույթ ու հետագա համատեղ աշխատանքի, տեղեկատվության փոխանակման, ծրագրերի արդյունավետության չափման, նոր ծրագրերի գաղափարների գեներացման համար։
Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն Սյունիքի մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները առաջիկա 5 տարվա համար, որը կարող է միջազգային գործընկերների համար հիմք դառնալ՝ մարզում նախատեսվող իրենց առաջիկա ծրագրերը մշակելիս։
Կարծիքներ