Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արուճ բնակավայրում մասնակցել են հոգևոր երաժշտության առաջին փառատոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին:
Այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:
Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:
Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:
Աննա Հակոբյանը ևս «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Այսօր Արուճում մասնակցել ենք Հոգեւոր երգի առաջին փառատոնին»:
Կարծիքներ