Գերմանիայում Հայաստանի դեսպանը հյուրընկալել է Բադեն-Բադենի քաղաքապետին, ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հունվարի 6-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանությունում հյուրընկալել է ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Բադեն-Բադեն քաղաքի քաղաքապետ Դիթմար Շպեթին և տիկնոջը։
Այս մասին հայտնում են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բադեն-Բադենի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև քաղաքային գործընկերությանը վերաբերող հարցերին:
Դեսպան Ենգիբարյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մաս:
Կարծիքներ