Բելինգեմը կրկնել է Դի Ստեֆանոյի և Ռոնալդուի ցուցանիշը Ռեալում

Բելինգեմը կրկնել է Դի Ստեֆանոյի և Ռոնալդուի ցուցանիշը Ռեալում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը դուբլի հեղինակ է դարձել Լա լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (2:1): Անգլիացին «Ռեալի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած 13 խաղում կարողացել է խփել 13 գոլ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Այսպիսով, 20-ամյա կիսապաշտպանը դարձել է մադրիդյան ակումբի պատմության երրորդ խաղացողը, ում հաջողվել է առաջին 13 հանդիպումներում գրանցել այսպիսի արդյունք։

Նրանից առաջ դա հաջողվել է հարձակվողներ Ալֆրեդո Դի Ստեֆանոյին ու Կրիշտիանու Ռոնալդուին։

20-ամյա անգլիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Սա լավագույն արդյունքն է այս մրցաշրջանում եվրոպական թոփ-5 լիգաների կիսապաշտպանների և պաշտպանների շրջանում:

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 103 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 120 մլն եվրո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում