Հոլանդը Նորվեգիայի արքայազնի և արքայադստեր հետ մասնակցել է բարեգործական ֆուտբոլային հանդիպման
Էրլինգ Հոլանդը հանդիպել է Նորվեգիայի թագավորական ընտանիքի հետ՝ մասնակցելու բարեգործական հանդիպման, այս մասին, ինչպես փոխանցում է armsport.am-ը՝ հայտնում է Daily Mail-ը։
Հոլանդը հանդիպել է Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոնի և նրա կնոջ՝ թագաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտի հետ:
Արքայական ընտանիքի և նրանց երեխաների՝ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի և արքայազն Սվերե Մագնուսի հետ միասին 21-ամյա խաղացողը խաղացել է Skaugum թիմի կազմում: Թագավորական ընտանիքը և Էրլինգը հանդիպել են Vivil IL թիմի հետ, որը զբաղվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար սպորտային միջոցառումներ կազմակերպելով:
Հանդիպումը 2019 թվականից ի վեր առաջին ամենամյա բարեգործական միջոցառումն էր: Դրանք սովորաբար անցկացվում են ամեն տարի և հանդիսանում են թագաժառանգի ընտանիքի և Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիայի համագործակցության արդյունքը։ Սակայն վերջին երկու տարիներին դրանք չեն անցկացվել համաճարակի պատճառով։
Հոլանդի թիմը 9:10 հաշվով պարտվել է մրցակցին։ Գոլի հեղինակ է դարձել գահաժառանգ արքայադուստր Մետե-Մարիտը, երկու գոլ է հեղինակել Սվերե Մագնուսը, իսկ Հոլանդը դեղին քարտ է ստացել։
Կարծիքներ