Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են խորհրդի գործող աշխատակարգում կատարվող փոփոխություններին, ընթացիկ տարում Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող պետական աջակցության բաշխմանը, խորհրդի անդամի թեկնածուների առաջադրմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն առնչվող թեմաների:

Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ` վերոնշյալ հարցերի շուրջ:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և կարևորել խորհրդի գործունեությունը` ազգային փոքրամասնությունների խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում