Իտալիան ու Գերմանիան պատրաստվում են տարհանել իրենց դեսպանատան աշխատակիցներին Քաբուլից
Իտալական LaPresse գործակալությունը հայտնում է, որ Քաբուլից Իտալիայի դեսպանատան աշխատակիցներին շտապ կարգով տարհանելու են։ Արտակարգ չվերթը կիրականացվի այսօր երեկոյան:
Գերմանիան էլ իր հերթին է ռազմական ինքնաթիռներ ուղարկում Քաբուլ․ տարհանումը պլանավորում են իրականացնել երկուշաբթի, գրում է AP-ը:
Ակնկալվում է, որ ռազմական ինքնաթիռները Քաբուլից տարհանվածներին կտեղափոխեն Կենտրոնական Ասիայում գտնվող բազա, որտեղից նրանց կնստեցնեն չարտերային ինքնաթիռներ:
Կարծիքներ