Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Գարո Փայլանի կուսակցական գործըներոջը

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Գարո Փայլանի կուսակցական գործըներոջը

Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Գարուք Հերերլիօղլիին. նույն կուսակցության անդամ է ծագումով հայ քաղաքական գործիչ Գարո Փայլանը, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ պատգամավորը դուրս էր բերվել խորհրդարանում կուսակցության գրասենյակից այս առավոտյան, որտեղ նա անցկացրել է գիշերը չորս ժամ՝ ի նշան նրան պատգամավորի մանդատից զրկելու դեմ բողոքի:

Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ նա եղել է գիշերազգեստով եւ հողաթափերով, երբ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան Անկարայում նախքան առավոտյան աղոթքը:

Այդ կապակցությամբ տարածվել է տեսանյութ եւ դատական փաստաթուղթ կուսակցության դեմ առաջադրված վերջին մեղադրանքների մանրամասն շարադրմամբ:

Թուրքիայում մեծությամբ երրորդ կուսակցությունը բախվել է բազմամյա ճնշումների հետ, որի գագաթնակետը դարձել էր այն, որ չորեքշաբթի գլխավոր դատախազությունն արգելափակել էր դրա գործունեությունը՝ մեղադրելով քրդերի եւ «քաղաքական հեղաշրջման» հետ կապի մեջ: Կուսակցությունը հերքում է մեղադրանքները:

Մի քանի ժամում խորհրդարանը զրկել է Հերհերլիօղլիին խորհրդարանի անդամի կարգավիճակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում