Էրդողանի ներկայացուցիչը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանությունը ճանաչած Բայդենին նայել ԱՄՆ-ի պատմությանը
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը շաբաթ օրը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով իր հայտարարության մեջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նայել Միացյալ Նահանգների պատմությանը։
«Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որի միակ օրակարգը կրկնում է այն շրջանակների զրպարտությունը, որոնք թշնամաբար են տրամադրված մեր երկրի նկատմամբ ։ Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ նախագահին նայել իր երկրի պատմությանը», – Twitter-ի իր էջում գրել է Ռեջեփ Էրդողանի ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանել է «Հայոց ցեղասպանություն»։ Պետության ղեկավարի պաշտոնում Բայդենի նախորդները խուսափել են այդ տերմինի օգտագործումից։
Կարծիքներ