Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Հանրապետության տարածքում մայիսի 25-ին և 26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-ին և 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ը նույնքան կբարձրանա։
Երևանում մայիսի 25-ին և 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Կարծիքներ