Ինչպես է մարիխուանան ազդում մտավոր կարողությունների վրա
Ամերիկացի բժիշկներն ուսումնասիրել են մարիխուանայի ազդեցությունը մարդկանց վրա: Addiction հանդեսում հրապարակված նրանց ուսումնասիրությունների արդյունքում նշվում է, որ մարիխուանայի՝ անգամ քիչ, սակայն պարբերաբար օգտագործելը խիստ բացասաբար է ազդում մտավոր կարողությունների վրա:
Մինչեւ վերջերս մասնագետները կարծում էին, որ մարիխուանան կախվածություն չի առաջացնում եւ չի ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Սակայն այժմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարիխուանան ազդում է մարդու մտավոր ունակությունների վրա:
Բացի այդ, ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ հղիության ընթացքում մարիխուանա օգտագործելը մեծացնում է երեխայի մոտ աուտիզմի հավանականությունը:
Կարծիքներ