Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի՝ օպերատորին և ոստիկանի՝ ցուցարարին հարվածելու դեպքերը
ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հայտնելով՝ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում:
ՊՊԾ պետի արարքին անդրադարձել էր նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հմակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նշել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում, քիչ անց կուղարկի դատախազություն: «Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս)»,-նշել էր նա:
Աբրահամյանը անդրադարձավ նաեւ համացանցում տարածվող է տեսանյութին, որում երեւում է, թե քաղաքացիներին բերման ենթարկելիս ինչպես է ոստիկաններից մեկը հարվածներ հասցնում նրանցից մեկին: Նշեց, որ դատախազությունում արձանագրվել է նաև այդ դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է:
Կարծիքներ