Ծեծկռտուք Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ հիվանդանոց տեղափոխվածը և կասկածյալը սուպերմարկետի վաճառողն ու խորհրդատուն են

Դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Այդ օրը, ժամը 19։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Արմենակյան փողոցից «ԳՈՒՎ հարցականով, կզակի և աջ հոնքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, իսկ հիվանդանոցում հայտնել է, որ ինքը վնասվածքը ստացել է Արմենակյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ա. Բ-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18։10-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Սքայ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գ. Գ-ի միջև, որի ժամանակ Ա. Բ-ին պատճառվել է մարմնական վնասածք։
Գ. Գ-ն մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կետրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Դեպքի փաստով նախաձեռնվում է վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բ-ն և Գ. Գ-ն աշխատում են «Սքայ» սուպերմարկետում՝ որպես վաճառող-խորհրդատու։
Կարծիքներ