Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում են
Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում են:
Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, 1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցը ավելի շատ հարվածներ հասցրեց և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին:
2-րդ ռաունդում մեր մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունը ավելի նկատելի էր և վստահ հաղթանակ տոնեց: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով, ռինգ դուրս չեկավ և հաղթանակը շնորհվեց մեր բռնցքամարտիկին:
Կարծիքներ