Մենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն

Մենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք «Բավարիայից»․ Սեթյեն

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղում «Բարսելոնան» նվաստացուցիչ և ցավալի պարտություն կրեց Մյունխենի «Բավարիայից», - ասել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սեթյենը: Ավելի ուշ՝ խաղից հետո, հաղորդվեց, որ Սեթյենը կազատվի կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնից: «Դեռ վաղ է խոսել այն մասին` ես կմնա՞մ, թե՞ ոչ: Դա ինձանից կախված չէ: Մենք պետք է մտածենք իրավիճակի և այս նվաստացնող ու ցավալի պարտության կարևորության մասին: Այն, ինչ տեղի է ունեցել, չափազանց ցավալի է: Այժմ ես չեմ անհանգստանում իմ ապագայի համար, այլ մտածում եմ այն պարտության մասին, որը շատ ցավալի էր ակումբի և երկրպագուների համար», - Սեթյենի խոսքերը մեջբերում է Marca-ն: «Ես գիտեմ, որ մարզչի նկատմամբ վստահությունը ընկնում է, երբ նման բան տեղի է ունենում: Բայց հիմա դա ինձ չի անհանգստացնում: Մենք պետք է ընդունենք պարտությունն այնպես, ինչպես կա: Մենք պարտվել ենք շատ լավ թիմի կողմից։ Եվ դա կարևոր է», - ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում