Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Շաբաթ օրը Մինսկում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել Բելառուսի մայրաքաղաքում օգոստոսի 10-ի երեկոյան բողոքի ցույցի ժամանակ զոհված Ալյաքսանդր Տարայկովսկուն:
Մի քանի հազար մարդ հավաքվել է Պուշկինսկայա հրապարակում՝ Մինսկի 34-ամյա բնակչի մահվան վայրում:
Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության, որը ուղիղ հեռարձակում է իրականացրել, մոտ հազար մարդ է մասնակցել հրաժեշտի արարողությանը:
Նրանք կանգնել են փողոցում՝ թաղման սրահի մոտ, որտեղ գտնվում են Տարայկովսկու հարազատներն ու ընկերները:
Ոստիկանությունը չի միջամտել գործողություններին:
Կարծիքներ