Մեքսիկայի արևմուտքում բարի վրա հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
Մեքսիկայի արեւմուտքում գտնվող Միչոական նահանգի Կուիցեո քաղաքի բարերից մեկի այցելուների վրա զինված հարձակում է իրականացվել։ Երկու մարդ դարձել է անհայտ հանցագործների զոհ, վեցը վիրավորվել են, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Televisa հեռուստաալիքը։
Դեպքի վայր ժամանած բժիշկները տուժածներին, այդ թվում՝ երկու կնոջ, տեղափոխել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հրապարակվել։ Մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ կարող էր լինել հարձակման պատճառ։
Վերջին տարիներին Միչոականը մշտապես դասվում է Մեքսիկայի ամենավտանգավոր նահանգների շարքին: 2020 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, այնտեղ բռնության զոհ է դարձել ավելի քան 2,4 հազար մարդ։ Այս տարվա հոկտեմբերին դաշնային կառավարությունը որոշում է կայացրել տարածաշրջան ուղարկել անվտանգության ավելի քան 15000 աշխատակիցների՝ փորձելով բարելավել անվտանգության իրավիճակը:
Հունվարից սեպտեմբեր ամիսներին Մեքսիկայում գրանցվել է դիտավորյալ սպանության գրեթե 25400 դեպք՝ 3,4%-ով պակաս, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս հանցագործությունների մոտ 50%-ը կատարվում է Գուանախուատո, Մեխիկոյ Սիթի, Միչոական, Բախա Կալիֆորնիա, Խալիսկո և Չիուահուա նահանգներում։
Կարծիքներ