Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպանից սպառնալիքներ է ստացել. հետաքննություն է ընթանում

Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպանից սպառնալիքներ է ստացել. հետաքննություն է ընթանում

Ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկները Ադրբեջանին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում են՝ Ազգային ժողովում մանրամասներ է ներկայացրել արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

ԱԳ փոխնախարարը շեշտել է՝ դետալային առաջարկները բացառում են երրորդ կողմի վերահսկողությունը:

Պարույր Հովհաննիսյանը հաստատել է՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպանից սպառնալիքներ ստացել է: Politico-ն գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի պատվին Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։

«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ է եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին: Հարցով հետաքննություն է ընթանում։

Դեռևս արձագանք չկա»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում