Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով կմասնակցի Լեհաստանի միջազգային մրցաշարին
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Լեհաստանում կայանալիք միջազգային մրցաշարին:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայտնի է հուլիսի 20-24-ը Լեհաստանում կյանալիք միջազգային մրցաշարին մասնակցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմը` 55 կգ Ռուդիկ Մկրտչյան, Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասապյան (130 կգ):
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև ազատ ոճային թիմի կազմը` Վարշավա կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Կարծիքներ