Բլինկենը հունվարի 4-ին կսկսի մերձավորարևելյան շրջագայությունը, որի ընթացքում կայցելի Իսրայել

Բլինկենը հունվարի 4-ին կսկսի մերձավորարևելյան շրջագայությունը, որի ընթացքում կայցելի Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 4-ին շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, այդ թվում՝ այցով Իսրայել։ Այդ մասին հեռախոսային ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։

Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած պայթյունները՝ դիվանագետն ընդգծել է, որ դրանք «նման են ահաբեկչական հարձակմանը, որն արդեն իրականացվել է անցյալում» ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) զինյալների կողմից։ «Առայժմ սա միայն մեր ենթադրությունն է»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում