Իրանը մետաղական ուրանի արտադրություն է սկսել
Իրանը մետաղական ուրանի արտադրություն է սկսել՝ չնայած մի շարք երկրների զգուշացումներին, որ դա 2015-ին կնքված միջուկային գործարքի ևս մեկ խախտում է համարվում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Աատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետներն անցյալ շաբաթ Սպահանի գործարարնում արձանագրել են այդ նյութի 3,6 գրամի առկայությունը:
Իրանը հայտարարել է, որ հետազոտական աշխատանքներ է իրականացնում՝ռեակտորի համար վառելիք արտադրելու նպատակով: Սակայն մետաղական ուրանը կարող է օգտագործվել նաև միջուկային ռումբի միջուկ պատրաստելու համար:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նմանտակներով է իրականացվում :
Կարծիքներ