Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող քաղաքում հազվագյուտ տորնադո է տեղի ունեցել
Լոս Անջելեսից հարավ ընկած փոքր քաղաքում՝ Մոնտեբելոյում տորնադո է տեղի ունեցել՝ պատճառելով ավերածություններ, հայտնում է BBC-ն:
Քամու արագությունը հասել է մինչև 177 կմ/ժ-ի, որն Լոս Անջելեսի շրջանում ամենաուժեղն է 1983 թվականից ի վեր:
Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 1 մարդ: Քաղաքում պտտահողմից վնասվել է 17 շենք։
Ականատես Միրիամ Բրեքսթոնը պատմել է, որ ուժեղ պայթյուն են լսել, թաքնվել են սեղանների տակ:
Կարծիքներ