Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան

Չեմ կարծում՝ պարտվելու ենք, որ գյումրեցին կուրացել է, չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս. Սիմոնյան

Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե արդյո՞ք անհանգստություններով չի պայմանավորված Գյումրիում ընտրություններից 2 օր առաջ ընդդիմադիր թեկնածուների հանդեպ քրեական հետապնդումները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, և որ ինքը դա կարող է ապացուցել:

«Որովհետև նախևառաջ նման գործելաոճ մենք երբևէ չենք ունեցել, նույնիսկ այն պարագայում երբ որ դրանից կախված է մեր կյանք՝ ֆիզիկական գոյությունը, 2021 թվականի մասին է խոսքը:

Երկրորդը՝ մենք շատ տարբեր տեղերում պարտվել ենք ընտրություններում, և հիմա կան շատ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչ ՏԻՄ ղեկավարներ, նույնը տեղի է ունեցել նաև Գյումրիում, հետո կոալիցիա ենք կազմել, և ժամանակի ընթացքում, երբ տեսել ենք, որ տոռպեդահարվում է այն գործերը, որը մեր ավագանին Գյումրիում ուզում էր անել, խնդիր է առաջացել: Եվ հետո՝ մեր նկատմամաբ ամենամեծ մեղադրանքն այն է, թե ինչու են ընտրական ինստիտուտը ՀՀ եբրել և մարդիկ գնում են և ընտրությւոնով որոշում կայացնում»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե շատ ծանր չի լինի Գյումրու պարտությունը օրվա իշխանության համար Սիմոնյանը արձագանքեց, որ չի կարծում թե պարտվելու են.

«Ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք այնտեղ, կարծում եմ հաղթելու ենք, գյումրեցին հաղթելու է, որովհետև ես չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է, ու չի տեսնում ովքեր են մի կողմում, և ովքեր՝ մյուս կողմում, ով է ընդդիմադիր «ֆավորիտ» թեկնածուն, և ով է այն մյուս թեկնածուն, իրենք շատ ավ ամեն ինչ հասկանում են:

Այդ մարդկանց հաշվարկն այն է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից, կամ խուժանական գողական բաներից ելնելով չեն գնալու ընտրելու, ես վստահ եմ որ գյումրեցին իրա պատասխանը ընտրությունում կտա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում