Երկու ինքնաթիռ Է բախվել Հանոյի օդանավակայանում. VN Express
Երկու ինքնաթիռ Է բախվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում. ոչ ոք չի տուժել: Այդ մասին հաղորդել Է VN Express տեղական հրատարակությունը:
Հրատարակությունը գրում Է, որ վիետնամական Bamboo Airways ավիաընկերության ինքնաթիռը պետք Է թռչեր Հանո-Ֆուկուոկ երթուղով: Երբ այն ընթացել Է թռիչքա-վայրԷջքային գոտով, պոչով հարվածել Է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին:
Ըստ հրատարակության տվյալների, երկու ինքնաթիռներն աննշան վնասվածքներ են ստացել, իսկ ուղեւորներին, որոնք մեկնում Էին Ֆուկուոկ, տեղափոխել են մեկ այլ չվերթ: Միջադեպի հետեւանքով նրանց մեկնաթռիչքն ուշացել Է մոտավորապես երկու ժամ:
Վիետնամի քաղավիացիայի վարչության ղեկավար Դին Վիետ Տխանգը հայտնել Է, որ օդաչուն, ով թույլ Է տվել սխալը, անփութության պատճառով աշխատանքից հեռացվել Է նախքան պաշտոնական հետաքննություն անցկացնելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ