90-ից ավելի երկրներ համաձայն են մինչեւ 2030 թվականը 30 տոկոսով կրճատելու մեթանի արտանետումները. Սպիտակ տուն

90-ից ավելի երկրներ համաձայն են մինչեւ 2030 թվականը 30 տոկոսով կրճատելու մեթանի արտանետումները. Սպիտակ տուն

Ավելի քան 90 պետություններ են համաձայնվել մինչեւ 2030 թվականը մեթանի ատանետումները 30 տոկոսով նվազեցնելու՝ Եվրամիության եւ ԱՄՆ-ի գլոբալ նախաձեռնությանը, դրանց թվում են արտանետումների ամենամեծ ծավալներով 30 երկրներից 15-ը: Նոյեմբերի 2-ին այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան կայքում:

«ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովի(COP26) երկրորդ օրվա պաշտոնական արարողությանը կհայտարարվի, որ ավելի քան 90 երկրներ են միացել նախաձեռնությանը, ներառյալ արտանետումների ծավալներով 30 խոշորագույն երկրներից 15-ը. ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ինդոնեզիան, Պակիստանը, Արգենտինան, Մեքսիկան, Նիգերիան, Իրաքը, Վիետնամը, Կանադան»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես պարզաբանում են Սպիտակ տանը, մեթանի արտանետումներն այն հիմնական գործոններից մեկն Է, որոնք նպաստում են կլիմայի փոփոխմանը:

Սպիտակ տունը նաեւ հրապարակել Է անմիջականորեն ԱՄՆ-ում գործողությունների պլանը: Պլանավորվում Է, որ նավթի-գազի ճյուղը պետք Է արտանետումները կրճատի մոտավորապես 75 տկոսով, առանձին նահանգներ մշակում են սեփական միջոցները: Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը պատրաստում Է ծրագիր կամավոր մասնակցությամբ, որի նպատակն Է աբղակույտերում որսալու մեթանի արտանետումների մինչեւ 70 տոկոսը: ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են իրականացնել նավթի եւ գազի հարյուր հազարավոր լքված հորատանցքերի» խցանման աշխատանքներ, որոնցից շատերը մինչ օրս մեթան են անջատում»: Մի շաք միջոցներ են մշակվել նաեւ գյուղատնտեսական ճյուղի համար:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Որսուլա ֆոն դեր Լյայենը մամուլի ասուլիսում հայտարերել Է, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովում (COP-26) կգործարկեն մինչեւ 2030 թվականը 30 տոկոսով մեթանի արտանետումների կրճատման նախաձեռնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում